Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտահարկի վերադարձի ավտոմատացված համակարգ

ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտահարկի վերադարձի ավտոմատացված համակարգ
Հասարակություն
12:46, 21 август 2021
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է հիփոթեքային վարկի սպասարկման համար եկա­մտային հարկի գումարների վերադարձման ավտոմատացված համա­կար­­գ ներդնել:

Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստի ընթացքում կարևորվել է հիփոթեքային վարկի սպասարկման՝ եկա­մտային հարկի գումարների վերադարձման ավտոմատացված համա­կար­­գի ներդրումը: Ծրագրի պիլոտային մասը նախատեսվում է իրականացնել ընթացիկ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից ամբողջապես անցում կկատարվի ավտոմատացված համակարգին, հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությանը։

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդգծել է նաև, որ ՊԵԿ-ի կոմիտեի հիմնական առաքելությունը որակյալ ծառայությունների մատուցումն է՝ առաջին հերթին տնտեսվարողներին:
Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստի ընթացքում ՊԵԿ նախագահն ասել է, որ տրամադրված են համակարգային բարեփոխումներ իրականացնել: Կոմիտեի ղեկավարը բարեփոխումների գործընթացում կարևորել է խորհրդի անդամների ակտիվ մասնակցությունը:

Ռուստամ Բադասյանը հատուկ ընդգծել է մաքսային ոլորտի բարեփոխումների առաջնահերթությունը՝ նշելով, որ համակարգը պետք է հիմնովին փոխվի, որպեսզի քաղաքացիները ստանան 21-րդ դարին հարիր մաքսային ծառայություն:
Հասարակական խորհրդի անդամներին է ներկայացվել մաքսային բարեփոխումների տեսլականը, «Մեկ պատուհան» համակարգի ներդրման ընթացքը և վերջերս գործարկված Պե­տա­կան վճարումների էլեկ­տրո­նային համա­կար­գում՝ e-payments-ում մաքսային պարտավո­րություն­ներն առցանց մարելու հնարավորությունը։

Խորհրդի նիստում քննարկվել է ՊԵԿ ցանցային և սերվերային սարքավորումների արդիականացման հարցը։ ՊԵԿ նախագահը մեկ անգամ ևս անդրադարձել է վերջին շրջանում էլեկտրոնային ծառայությունների խափանումների պատճառներին՝ նշելով, որ սերվերային համակարգի գնման գործընթացն իրավական որոշակի խնդիրներով հանդերձ մեկնարկել է:
Նիստի ընթացքում ներկայացվել են նաև 2020 թվականի 1-ին կիսամյակում ՊԵԿ-ի նախաձեռնած հարկային օրենսդրության հիմնական փոփոխությունները։ Անդրադարձ է կատարվել ԱԱՀ փոխհատուցվող գումարների վերադարձի, ԱՊՀ մասնակից պետությունների միջև տեղեկատվության փոխանակման, ոչ ռեզիդենտների կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունների ԱԱՀ-ով հարկմանը վերաբերող հարցերին։