Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատվաստումային գործընթացը շարունակվում է․ ԱՆ

Պատվաստումային գործընթացը շարունակվում է․ ԱՆ
Հասարակություն
10:59, 23 август 2021
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 22-ի դրությամբ` կատարվել է 239342 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 153888, երկրորդ դեղաչափ` 85454։

Հիշեցում.

«Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար

Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:

Պատվաստումներն անվճար են: