Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲԴԽ-ում դատավոր Գագիկ Խանդանյանի գործի քննությունը կրկին հետաձգվեց

ԲԴԽ-ում դատավոր Գագիկ Խանդանյանի գործի քննությունը կրկին հետաձգվեց
Հասարակություն
15:50, 23 август 2021
Այսօր՝ օգոստոսի 23-ին, ԲԴԽ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ հրավիրված նիստը հետաձգվեց: 

Նախորդ նիստը չէր կայացել, քանի որ դատավորը գտնվում էր արձակուրդում և միջնորդել էր հետաձգել այն, իսկ այսօր նիստի հետաձգման վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը, որին միացավ նաև դատավոր Գագիկ Խանդանյանը. նա ժամանակ խնդրեց նյութերին ծանոթանալու համար: 
ԲԴԽ-ն որոշեց հաջորդ նիստը նշանակել սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15.00-ին: