Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի թերթը վարկաբեկում է բանակը՝ առանց փաստերի՞, ՊՆ-ն քնած զինվորներից 8-10 հազար դրամ պահանջելու մասին փաստ չունի

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի թերթը վարկաբեկում է բանակը՝ առանց փաստերի՞, ՊՆ-ն քնած զինվորներից 8-10 հազար դրամ պահանջելու մասին փաստ չունի
Հասարակություն
12:44, 24 август 2021
Մինչ «Պատիվ ունեմ» խմբակցությունում ներգրավված ուժերը համարյա ամենօրյա ռեժիմով հայտարարում են, թե «այս իշխանությունը վարկաբեկում է բանակը», «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Թագուհի Թովմասյանի թերթը, առանց կոնկրետ փաստերի, վարկաբեկիչ տեղեկություն է հրապարակում բանակի մասին, որը շատ արագ տարածվում է ինչպես տեղական, այնպես էլ ադրբեջանական մամուլում։ 

Civic.am-ին պաշտպանության նախարարությունից տեղեկացրին, որ նախարարությունն ուսումնասիրում է «Ժողովուրդ» օրաթերթի՝ հայկական բանակին վերաբերող այն հրապարկումը՝ ըստ որի՝ տարբեր զորամասերում կամ մարտական հենակետերում զինվորին քնած բռնացնողները նրա այդ արարքը թաքցնելու համար 8-10.000 դրամ գումար են պահանջում: Պն-ից հետաքրքրվեցինք՝ նման դեպքեր արձանագրվե՞լ են բանակում, ինչին ի պատասխան նախարարությունից բացասական պատասխան տվեցին։ 

Civic.am-ի տեղեկություններով՝ Պն-ում փորձում են փորձում են ճշտել՝ արդյոք նախկինում եղե՞լ է նման երևույթ, որի հիմքով նյութեր են նախապատրաստվել իրավապահ մարմիններում։ Եվ եթե պարզվի, որ չի եղել նման դեպք՝ ապա մամուլի այդ հրապարակման առթիվ իրավական գործընթաց կսկսվի։