Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զովունի գյուղի տներից մեկում 14 տարեկան տղա երեխա է կախված հայտնաբերվել․ ՔԿ

Զովունի գյուղի տներից մեկում 14 տարեկան տղա երեխա է կախված հայտնաբերվել․ ՔԿ
Հասարակություն
17:27, 24 август 2021
2021թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 12:15-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի տներից մեկում 14 տարեկան տղա երեխա կա կախված:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ տան տանիքում՝ ձգումներ կատարելու համար նախատեսված մետաղյա ձողից սպորտային համազգեստի գոտիով  կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 2007թ. ծնված անչափահաս պատանին, որի դին դեպքի վայրի զննությամբ  հայտնաբերվել է տանիքում՝ գետնին պառկած վիճակում:

Դիակի արտաքին զննությամբ, պարանոցի հատվածում հայտնաբերվել է ճմլման ակոս, իսկ  գրպանից՝ ձեռագիր գրված նամակ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: