Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր Վազգենին՝ թանգարան և տուն, այցի էին եկել հայրենիքի և ինքնիշխանության նույն մոտեցումը ունեցող իր ընկերները. Արամ Սարգսյան

Այսօր Վազգենին՝ թանգարան և տուն, այցի  էին եկել հայրենիքի և ինքնիշխանության նույն մոտեցումը ունեցող իր ընկերները. Արամ Սարգսյան
Հասարակություն
21:21, 24 август 2021
Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Այսօր Վազգենին՝ թանգարան և տուն, այցի  էին եկել հայրենիքի և ինքնիշխանության նույն մոտեցումը ունեցող իր ընկերները։
Իրենցից որևէ մեկը իր մասին չէր պատմում,  չէր մեղադրում և մեղավորներ չէր փնտրում, իրենց բոլորին հետաքրքրում էր ապագան, երկրի, պետության ու մեր բոլորի անելիքը...

Մենք անսահման պարտք ունենք իրենց առաջ, իրենց ծնողների, իրենց սիրելիների առաջ, որը անընդհատ պետք է հիշել, որովհետև հայրենիքը նաև իրենք են, որովհետև հակառակը դավաճանություն է` հիմա և ընդհանրապես։