Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բոլոր այն ՊՆ նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով մարդ է ազատվել բանակից, հայրենիքի դավաճաններ են»․ ֆլեշմոբ «Ֆեյսբուքում»

«Բոլոր այն ՊՆ նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով մարդ է ազատվել բանակից, հայրենիքի դավաճաններ են»․ ֆլեշմոբ «Ֆեյսբուքում»
Հասարակություն
12:18, 25 август 2021
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ բոլոր այն նախարարները, ում ժամանակ փողով կամ զանգով մարդ է ազատվել բանակից, նրանք հայրենիքի դավաճաններ են, ինչից հետո «Հայաստան» դաշինքի պատգամավոր, նախկին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ ասածն իրեն վերագրելով տեղից արձագանքեց․

«Դավաճանը դու ես, այ տղա» և ջրի շիշը նետեց Հայկ Սարգսյանի վրա։

Ինչից հետո ԱԺ-ում խառնաշփոթ իրավիճակ ստեղծվեց և սկսեցին աջուձախ նետվել շշեր։

Միջադեպից հետո «ֆեյսբուք» սոցիալական ցանցում ֆլեշմոբ է սկսվել հետևյալ գրությամբ․ 
«Բոլոր այն ՊՆ  նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով մարդ է ազատվել բանակից, հայրենիքի դավաճաններ են»։ Ֆլեշմոբին միացել են նաև պատգամավորները։