Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահվան ելքով ավտովթար՝ Թալինում․ ՔԿ

Մահվան ելքով ավտովթար՝ Թալինում․ ՔԿ
Հասարակություն
15:28, 25 август 2021
2021թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդին անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ մյուս մեքենայի վարորդնին և ավտոմեքենաների ուղևորներին պատճառվել են տարբեր մարմնական վնասվածքներ: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: