Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ատելություն, արյուն, սպանություն քարոզողներ, ներում չունեք. դերասան Հովհաննես Ազոյանը դիմում է ԱԱԾ-ին, ՄիՊ-ին, Ոստիկանությանն ու ԱՆ-ին

Դերասան Հովհաննես Ազոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» բեմադրած Չաուշեսկուի գնդակահարություն ներկայացմանը։

«Դուք Քրիստոսին էլ կվերախաչեիք։
Սա ակնհայտ բռնության քարոզ է, Երևանի սրտում, երեխաների աչքի առաջ։
Դատապարտում եմ»,- գրել է դերասանն ու հեշթեգով հրավիրել ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը: