Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վթարային ջրանջատում Աջափնյակում

Վթարային ջրանջատում Աջափնյակում
Հասարակություն
10:24, 26 август 2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 26-ին ժամը 11.00-24.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի.

Մազմանյան, Շիրազի, Պարսեղովի, Կարապետյան, Ռուստամյան փողոցների, Բաշինջաղյան փող. 159-ից-191 կենտ համարների, 172-ից-194 զույգ համարների, 6 շենքի, Բաշինջաղյան 1-ին փողոցի, Ֆուչիկի փողոցի և նրբանցքների, Մարգարյան փողոցի և նրբանցքների, Հալաբյան փող. 41-ից-65 կենտ համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: