Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետի օգնականները և ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը հանդիպել են անհետ կորածների և գերիների հարազատների հետ

Վարչապետի օգնականները և ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը հանդիպել են անհետ կորածների և գերիների հարազատների հետ
Հասարակություն
12:41, 27 август 2021
Անհետ կորածների և գերիների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։

Նրանց հետ են հանդիպել վարչապետի օգնականներ՝ Նաիրի Սարգսյանը, Գագիկ Իսախանյանը և ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Հանդիպման բովանդակային մասով Կառավարությունից Civic.am-ին հայտնեցին, որ այն կոնֆիդենցիալ  բնույթ ունի։

Կառավարության մեզ տեղեկացրին նաև, որ եթե հանդիպում նախատեսվի վարչապետի հետ, ապա այդ մասին նախօրոք կհրապարակվի։ 

Բողոքի ակցիան, սակայն, այս պահին էլ շարունակվում է։

Հիշեցնենք,որ գերիների հարազատները երեկ գիշերվանից ցույց են անում Կառավարության շենքի դիմաց։