Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ճանապարհորդում եմ առանց քովիդ» հավելվածում ավելացել է ընտանեկան փաթեթ

«Ճանապարհորդում եմ առանց քովիդ» հավելվածում ավելացել է ընտանեկան փաթեթ
Հասարակություն
12:13, 27 февраль 2021
Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» կողմից ստեղծված և արդեն գործող «Ճանապարհորդում եմ առանց քովիդ» հեռախոսային հավելվածը, որը հնարավորություն է տալիս հատել ՌԴ-ի, ՀՀ-ի և Բելառուսի սահմանները՝ չնայած համավարակին, ունի նոր հնարավորություն՝ ընտանեկան փաթեթ։ 

«Այժմ հավելվածում ակտիվացվել է ընտանեկան փաթեթը, որը հնարավորություն է տալիս մի հեռախոսում զետեղել ամբողջ ընտանիքի՝ այդ թվում և անչափահասների վարակվածության մասին տեղեկատվությունը։ Բացի այդ, հավելվածով ճանապարհորդելու համար հնարավոր է թեստ հանձնել ավելի մեծ թվով լաբորատորիաներում», - հայտնում է «Թվային նախաձեռնությունների հիմնադրամը»։ 

Ի դեպ, փետրվարի 24-ից Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի հետ միասին հավելվածին միացել է նաև Ղրղզստանը։ 

«Ճանապարհորդում եմ առանց քովիդ» հավելվածի նախաձեռնողը Եվրասիական զարգացման բանկի փոխնախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն է։ Հենց այս թվային նախաձեռնության շնորհիվ գրեթե մեկ տարի առաջ համավարակի պատճառով փակված Հայաստան-Ռուսաստան օդային սահմանը կրկին բացվեց։ ՀՀ քաղաքացիները կարող են հավատարմագրված լաբորատորիաներում հանձնել կորոնավիրուսի վարակը ստուգող ՊՇՌ թեստ, այնուհետև այն ներբեռնել հավելվածի մեջ ու անարգել մեկնել Ռուստաստան։