Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ցավոք սրտի, հարակից տնից հայտնաբերվել է 2 դիակ, մեկը՝ կին, մյուսը՝ տղամարդ. ՆԳՆ խոսնակ․ տեսանյութ

Նոր Արեշում պայթյունի հետևանքով առաջացած փլատակների տակից ՆԳՆ փրկարարները դուրս են բերել 53 ամյա կնոջ դի։ Եվս մեկ դի կա փլատակների տակ։ Մահացածը տղամարդ է։ Այս պահին փրկարարները հանում են նրա դին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ փլատակների տակից դուրս էին բերվել ևս 2 քաղաքացի, որոնք ողջ էին, տեղափոխվել էին հիվանդանոց։