Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպե՞ս են երևանցիները վերաբերվում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող աշխատող քաղաքացիների համար պարտադիր պատվաստման կամ երկու շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջին. հարցում

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում բոլոր տնտեսվարողների համար իրենց աշխատակիցների կողմից երկու շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջը: Իհարկե, բացառություն են կազմում այն դեպքերը, երբ աշխատակիցը, քաղաքացին պատվաստված է, հղի է կամ ունի հստակ հակացուցումներ՝ պատվաստումն իրականացնելու:

Փորձեցինք պարզել, թե ինչ դիրքորոշում ունեն երևանցիները առհասարակ պատվաստման և այս նոր որոշման հետ կապված: