Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲՏԱ նախարարը հանդիպել է ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ

ԲՏԱ նախարարը հանդիպել է ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ
Հասարակություն
11:12, 07 февраль 2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 6-ին հանդիպել ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել ոլորտին վերաբերող հարցեր։

Ինչպես տեղեկացնում է ԲՏԱ նախարարությունը, մասնավորապես, տեղի ունեցած քննարկմանը ներկայացվել են մի շարք խնդիրներ, դրանց լուծման հնարավորությունները, Հայաստանի ռազմարդյունաբերության բնագավառի զարգացմանն ուղղված առաջարկներ, որոնց հիման վրա կկազմվեն համապատասխան փաստաթղթեր, կառավարության որոշումների ձևաչափեր։

Նախարարը կարևորել է հանդիպումների նման ձևաչափը, ինտենսիվ շփումները ոլորտի ընկերությունների պատասխանատուների հետ, նշել է, որ յուրաքանչյուրի ղեկավարած կառույցի վերաբերյալ համապարփակ տեղեկատվությունը շատ կարևոր է՝ հետագա գործունեությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։

Թվով երրորդ այս հանդիպմանը նախարարը նաև ընդգծել է, որ կան հնարավորություններ, համապատասխան միջավայր, որոնք պետք է ճիշտ կիրառել՝ զարգացնելով ոլորտի ենթակառուցվածքները։