Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ է, մարդ պետք է անպայման ծնված լինի հարուստի ընտանիքում ու կատարած չլինի բանվորական աշխատանք, որպեսզի պաշտոն զբաղեցնի. Լուկաշինի համայնքապետ

Ի՞նչ է, մարդ պետք է անպայման ծնված լինի հարուստի ընտանիքում ու կատարած չլինի բանվորական աշխատանք, որպեսզի պաշտոն զբաղեցնի. Լուկաշինի համայնքապետ
Հասարակություն
13:31, 27 февраль 2021
Լուկաշինի համայնքապետ Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Էս ու՞ր ենք հասել...
Բանակից զորացրվելուց հետո 4 տարի աշխատել եմ քարի հանքում, որպես բանվոր( քար բարձող)։ Ընտրվել եմ Լուկաշին համայնքի ղեկավար 27 տարեկան հասակում և 9 տարի է աշխատում եմ վերը նշված պաշտոնում։ 
Ի՞նչ է մարդ պետք է անպայման ծնված լինի հարուստի ընտանիքում ու կատարած չլինի բանվորական կամ ոչ էլիտար աշխատանք, որպեսզի պաշտոն զբաղեցնի։
Նման ձևով մտածող մարդիկ զուրկ են բարոյականությունից»:

Հիշեցնենք, որ նախօրեին, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դիլիջանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Սարգսյանը, որոշ ԶԼՄ-ներ տեղեկություններ հրապարակեցին վերջինիս մասին՝ նշելով, որ Դավիթ Սարգսյանը բարձրագույն կրթություն չունի, ու որ նա որպես հաշվապահ է աշխատել Դիլիջանի բենզալցակայաններից մեկում։