Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանում ձերբակալված հայերի ու հարազատների միջև 660 շփում է եղել. ԿԽՄԿ

Ադրբեջանում ձերբակալված հայերի ու հարազատների միջև 660 շփում է եղել. ԿԽՄԿ
Հասարակություն
16:35, 09 февраль 2024
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունից հայտնում են, որ 2023 թվականին հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետևանքով Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև տեղի է ունեցել 660 բանավոր, տեսաձայնային, գրավոր հաղորդագրությունների և հեռախոսազանգերի փոխանակում։

«Մենք պարբերաբար այցելել ենք ձերբակալված անձանց և օգնել նրանց կապ պահպանել ընտանիքների հետ», - նշված է ԿԽՄԿ X-ի միկրոբլոգում։