Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Անհեթեթություն է, սուտ է». ԿԳՄՍՆ-ից հերքում են դպրոցներում «Փառքի անկյուն»-ների հեռացման մասին լուրերը

«Անհեթեթություն է, սուտ է». ԿԳՄՍՆ-ից հերքում են դպրոցներում «Փառքի անկյուն»-ների հեռացման մասին լուրերը
Հասարակություն
18:10, 09 февраль 2024
Մամուլում շրջանառվում են  տեղեկություններ, թե ԿԳՄՍ նախարարությունը հանձնարարական է ուղարկել ՀՀ տարբեր դպրոցների տնօրեններին կրթօջախներից հեռացնելու  Արցախյան պատերազմում զոհված հերոսների «Փառքի անկյուն»-ները։

Civic.am-ի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարության մամուլի քարտուղար Կարինե Մանուկյանը հերքեց և կեղծ որակեց նման տեղեկությունները. «Անհեթեթություն է, սուտ է։   Նախարարությունը նման  շրջաբերական  չի ուղարկել դպրոցներին»։ 

Հարցին, թե արդյոք գիտե՞ն, թե ովքեր են նման տեղեկատվություն շրջանառում, Մանուկյանը պատասխանեց. «Ինչ-որ շրջանակներ են, որոնք ժամանակ առ ժամանակ այս խոսակցությունները ակտիվացնում են։ Նման  խոսակցություններ կային նաև ամիսներ առաջ, ու մենք հերքել էինք»։
Դավիթ Լևոնյան