Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի քաղաքապետի խոսնակը արձագանքել է Վիկտոր Մնացականյանին

Երևանի քաղաքապետի խոսնակը արձագանքել է Վիկտոր Մնացականյանին
Հասարակություն
16:45, 12 февраль 2024
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանն արձագանքել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի՝ ԱԺ-ում արած հայտարարություններին։

«Հարգելի պարոն Վիկտոր Մնացականյան,
այսօր ԱԺ-ում ձեր ելույթի ընթացքում կարծիք եք արտահայտել, թե իբր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մերձավորները հանդիպում են խոշոր կառուցապատողների հետ, որն ըստ ձեզ հանգեցնում է շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի և այլ բացասական դրսևորումների:

Խնդրում եմ հրապարակավ բերել հիմնավորումներ՝ նշելով կոնկրետ անձանց անուններ և հանդիպման վայրեր:
Վստահեցնում եմ, որ տվյալ տեղեկատվությունը փոխանցելուց հետո օրենքով սահմանված կարգով կձեռնարկվեն բոլոր միջոցները՝ ձեր տրամադրած տեղեկատվության իսկությունը ստուգելու ուղղությամբ»,- գրել է Հայկ Կոստանյանը: