Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞ւ չի ջեռուցվում ՀՊՄՀ Երաժշտության մանկավարժության ամբիոնի շենքը․ պարզաբանում

Ինչո՞ւ չի ջեռուցվում ՀՊՄՀ Երաժշտության մանկավարժության ամբիոնի շենքը․ պարզաբանում
Հասարակություն
17:58, 12 февраль 2024
Օրերս ՀՊՄՀ դասախոսներից մեկը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՀՊՄՀ Երաժշտության մանկավարժության շենքը և Խմբերգային արվեստի տունը, չեն ջեռուցվում։ 

Այս առնչությամբ Civic.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՊՄՀ Լրատվության և հանրության հետ կապերի կենտրոնից, որտեղից մեզ պատասխանեցին հետևյալը․ «Պատասխանելով օգտատիրոջ գրառմանը, նկատենք, որ այն միայն մի մասով էր   Հայկական պետական մանկավարժական համալսարանին վերաբերում, և իսկապես, առկա է կենտրոոնացված ջեռուցման համակարգի անսարքություն, որը պայմանավորված է շենքի ենթակառուցվածքների մաշվածությամբ․ շենքը  բավականին հին է։ Ինչ վերաբերում է Երաժշտության մանկավարժության բաժնի դասերին, ապա համալսարանի ղեկավարությունը հնարավորության սահմաններում կենտրոնական ջեռուցումը փոխարինել է այլընտրանքային ջեռուցման տարբերակներով, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետ դասագործընթաց իրականացնել։ Անհնարինության դեպքում դասերի մի մասն իրականացվում է համալսարանի մյուս մասնաշենքերում»։ 

Ինչ վերաբերում է շարքից դուրս եկած ջեռուցման համակարգի նորոգմանը, ապա դրա աննպատակահարմարությունը փաստել են բազմաթիվ անգամներ հրավիրված մասնագետները, քանի որ շենքը վթարային է, իսկ լիազոր մարմնից համալսարանն ունի ցուցում, որ կապիտալ նորոգման  աշխատանքներից վթարային մասնաշենքերում համալսարանը ձեռնպահ մնա։  
 
Լիլիթ Թադևոսյան