Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 11սմ-ով

Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 11սմ-ով
Հասարակություն
18:12, 12 февраль 2024
Սևանա լճի մակարդակը փետրվարի 5-11-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել է 1900.14մ (11.02.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 11սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 3սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով փետրվարի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.410մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից փետրվարի 11-ը ներառյալ՝ 8.856մլն. մ³: