Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Աստղիկ» ԲԿ-ում 22-ամյա ծննդկանի մահվան փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն մանրամասնում է

«Աստղիկ» ԲԿ-ում 22-ամյա ծննդկանի մահվան փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն մանրամասնում է
Հասարակություն
18:24, 12 февраль 2024
Փետրվարի 9-ին ողբերգական դեպք էր  տեղի ունեցել Երևանում։ Կեսօրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 4-ին «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 22-ամյա Լուիզա Ս․-ն, որը ժամը 11։25-ի սահմանում ծննդաբերել է, ապա վիրահատական միջամտությունից հետո մահացել։

ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը, կամ ոչ պատշաճ կատարելը առաջացրել է մարդու մահ,  կամ այլ ծանր հետևանք․ «Քննություն է իրականացվում, դատաբժշկական փորձաքննություն է իրականացված, սպասենք արդյունքներին ու դրանից ելնելով հետագա գործողությունները կպլանավորվեն արդեն»։

Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկության` պարզվել է, որ Լուիզա Ս․-ն ծննդաբերությունից 5 օր անց գանգատներով դիմել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը վիրահատական միջամտություն է տեղի ունեցել և մինչև փետրվարի 9-ը գտնվել է ստացիոնար բուժման մեջ, իսկ արդեն փետրվարի 9-ին մահացել է։