Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգին

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգին
Հասարակություն
22:53, 12 февраль 2024
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել առաջին անգամ անցկացված «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգին:

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ հնչել են Ֆրանց Շուբերտի «Անավարտ» սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետային սյուիտը: