Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի ավագանու անդամներին մանդատից զրկելու որոշումը բողոքարկելու ենք դատական կարգով. «Մայր Հայաստան»-ի անդամ

Երևանի ավագանու անդամներին մանդատից զրկելու որոշումը բողոքարկելու ենք դատական կարգով. «Մայր Հայաստան»-ի անդամ
Հասարակություն
10:45, 13 февраль 2024
«Երևանի ավագանու անդամներին մանդատից զրկելու որոշումը համարում ենք հակաիրավական և բողոքարկելու ենք դատական կարգով»,- Երևանի ավագանու այսօրվա նիստին հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը:  

Ինչ վերաբերում է չզեկուցվող հարցերին, նա նշեց, որ այդպիսի հարցերը իրենց համար սկզբունքորեն անընդունելի են. «Դա առնվազն թափանցիկության խնդիր է ստեղծում»: