Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2020 թ.- ին քրեական ենթամշակույթին առնչվող 16 դեպք է արձանագրվել. Գոռ Աբրահամյան

2020 թ.- ին քրեական ենթամշակույթին առնչվող 16 դեպք է արձանագրվել. Գոռ Աբրահամյան
Հասարակություն / Իրավունք
14:20, 27 февраль 2021

«Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2020թ. նշված հանցատեսակներով արձանագրվել է 16 դեպք:
Քննված 16 քրեական գործերից 3 գործ 20 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:


Դատարան ուղարկված գործերով 20 անձանցից 4-ն ունեցել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, որոնցից 3-ը՝ «օրենքով գողի»»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: