Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին․ մահացել է 3-ամյա երեխա

ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին․ մահացել է 3-ամյա երեխա
Հասարակություն
10:37, 30 август 2021
Օգոստոսի 29-ին, ժամը 19:19-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած. տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Ա․ Ծ․, ծնված 1987 թ․) և «Opel Zafira» (վարորդ՝ Յ․ Ղ․, ծնված 1955 թ․) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչ վայր հասնելը, «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Ծ․-ն (ծնված 2018 թ․), Ս․ Ծ․-ն (ծնված 2015 թ․) և Ն․ Ծ․-ն (ծնված 1988 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ Ա․ Ծ․-ն մահացել է:

Փրկարարները վարորդներին, «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Զ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, իսկ ուղևոր Ա․ Ա․-ին (ծնված 1966 թ․) դուրս բերել ավտոմեքենայից և նույնպես մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ա․ Ծ-ի և Ա․ Ա․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուս տուժածները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: