Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսուհետ մեզանից նեղանալ չլինի. տեմպը կավելացնեք. Ավինյանը՝ գովազդների ապամոնտաժման մասին

Այսօր՝ փետրվարի 19-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը զեկուցվեց Երևան քաղաքում 435 կրկնակի տեղադրված գովազդների ապամոնտաժման մասին:

Քաղաքապետը հետաքրքրվեց, թե երբ են պլանավորում այս աշխատանքների ավարտը. «Ես գիտեմ, որ ունենք տնտեսվարողներ, ովքեր դիմել են ոստիկանություն մեր չափորոշիչներին չհամապատասխանող գովազդների ապամոնտաժման հետ կապված: Ես կարծում եմ, որ այստեղ տեմպը պետք է հնարավորինս ավելացնել»:

Տիգրան Ավինյանը նշեց, որ չափորոշիչներն ընդունվել են 2023թ. ապրիլին, այդ մարդկանց հետ տեղի է ունեցել քննարկում. «Հարգելի գործընկերներ, այսուհետ մեզանից նեղանալ չլինի»: