Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանաձորում բախվել են մարդատար մեքենաներն ու բեռնատարը․ զոհեր կան

Վանաձորում բախվել են մարդատար մեքենաներն ու բեռնատարը․ զոհեր կան
Հասարակություն
19:00, 20 февраль 2024
Փետրվարի 20-ին՝ ժամը 15։41-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ բախվել են Daewoo (վարորդ՝ Ա․ Կ․) և Maserati (վարորդ՝ Կ․ Ա․ ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև մեքենաներից մեկը բախվել է կայանած HOWO մակնիշի (վարորդ՝ Վ․ Ա․ ծնված 1993 թ․) բեռնատարին․ Daewoo մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղում մահացել են։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Maserati մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։
 
Փրկարարները Daewoo մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և ուղևորի դիերը, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։