Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ազատության հրապարակում՝ «Միասին» շարժման հանրահավաքին, ժամը 17:02-ի դրությամբ գտնվել է շուրջ 1550 մարդ․ ԻՔՄ

Ազատության հրապարակում՝ «Միասին» շարժման հանրահավաքին, ժամը 17:02-ի դրությամբ  գտնվել է շուրջ 1550 մարդ․ ԻՔՄ
Հասարակություն
19:35, 20 февраль 2024
Այսօր՝ փետրվարի 20-ին, Երևանի Ազատության հրապարակում ժամը 16:30-ից մեկնարկել էր «Միասին» շարժման հանրահավաքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 17:02-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 1550 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը և հաշվարկը հիմնավորող ապացույցները հասանելի են այստեղ՝ https://uic.am/18323

Հանրահավաքը՝ օդից՝ https://youtu.be/fcZj19Z24tc