Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փարիզում վաղը մեծապատվությամբ կվերահուղարկավորեն Միսաք Մանուշյանին․ ներկա կլինի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Փարիզում վաղը մեծապատվությամբ կվերահուղարկավորեն Միսաք Մանուշյանին․ ներկա կլինի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Հասարակություն
21:17, 20 февраль 2024

Վաղը՝ փետրվարի 21-ին, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ և Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի մարմինը կվերահուղարկավորվի Ֆրանսիայի Հանրապետության տաճարում․ գրում է L' Humanité-ն։

Միսաք Մանուշյանին, որին ֆրանսիացիները բնութագրում են, որպես «Կոմունիստ, բանաստեղծ ու բանվոր» գնդակահարվել է 37 տարեկանում նացիստների կողմից՝ իր 22 ընկերների հետ միասին, 1944 թվականի փետրվարի 21-ին։ Ու վաղը՝ նրա մահապատժից ուղիղ 80 տարի անց, Մանուշյանի ու իր կողակցի Մելինեի մարմինները հավերժ կամփոփվեն Հանրապետության տաճարի պանթեոնում։


Հուղարկավորությանը, որին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հրավիրված են 1200 հյուրեր ու  մոտ 150 լրագրողներ։ Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես կգա խոսքով։
 
Արարողությունը կհեռարձակվի ուղիղ եթերով։ 


Անահիտ Խաչատրյան