Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեսչական մարմիններն օգոստոսի 30-ին շարունակել են հանրային տրանսպորտում Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքները

Տեսչական մարմիններն օգոստոսի 30-ին շարունակել են հանրային տրանսպորտում Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքները
Հասարակություն
16:55, 30 август 2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի
մասնագետները ՀՀ ոստիկանության և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ
համատեղ օգոստոսի 30-ին վաղ առավոտից մշտադիտարկել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական
շրջանի կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, ինչպես նաև
տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող տնտեսավարողների աշխատանքը։

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները մասնավորապես՝ ուսումնասիրել են Covid-19-ի
պայմաններում տրանսպորտային գործունության կանոնների պահպանման վիճակը (դիմակի կրում,
տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների առկայություն, գերբեռնված երթևեկության
բացառում, սոցիալական հեռավորության պահպանում, տրանսպորտային միջոցների ախտահանում)։
65 տրանսպորտային միջոցի մշտադիտարկման արդյունքում կազմվել է 4 վարչական
արձանագրություն։

ՔՏՀԱ տեսչական մարմինը առաջիկայում ևս ամենօրյա ռեժիմով կշարունակի հանրային
տրանսպորտում Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ
վերահսկողությունը։