Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատգամավոր Գուրգեն Արսենյանի կուսակցության շենքի մոտ «ռումբ» են տեղադրել

Պատգամավոր Գուրգեն Արսենյանի կուսակցության շենքի մոտ «ռումբ» են տեղադրել
Հասարակություն
22:53, 22 февраль 2024
ՆԳՆ Ոստիկանության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը Civic.a- ին հայտնեց, որ այսօր՝ փետրվարի 22-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյուլբենկյան 33 շենքի մոտ պայթուցիկ է տեղադրված։

Այս պահին տեղում են ոստիկաններն ու փրկարարները։

Նշենք, որ Shamshyan-ի հաղորդմամբ՝ դեպքի վայրում է նաև Ազգային ժողովի պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, իսկ պայթուցիկը հայտնաբերվել է նրա կուսակցության շենքի մոտ և աշխատակիցները այն տարել են ներս, որը բարեբախտաբար չի պայթել։

Ներսում գտնվողներից մի քանիսն ասել են, որ երբ վնասազերծել են, Գ․ Արսենյանը հայտնել է, որ երկու օր առաջ է դրված եղել պայթուցիկը և այն ժամացույցով պետք է գործեր, իսկ երբ ասել են այդ դեպքում ինչի համար ժամացույցը չի գործել Գ․ Արսենյանը պատասխանել է, թե կարող ա «էլեմենտը» նստել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։