Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գեղարքունիքի գյուղերից մեկում առվի մեջ 3-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

Գեղարքունիքի գյուղերից մեկում առվի մեջ 3-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
Հասարակություն
20:46, 30 август 2021
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի  քննչական բաժնում  նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում տեղի ունեցած  ողբերգական դեպքի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, այդ օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Գեղարքունիքի կայազորային հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ  գյուղերից մեկից իրենց մոտ է տեղափոխվել աղջիկ երեխայի դի:  Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 3-ամյա Սաթենիկ Գ.-ն էր:

Աղբյուրի տեղեկություններով՝ քննչական բաժին հրավիրված Սաթենիկի մայրը հայտնել է, որ  նույն օրը երեխան ընկել է իրենց տան դիմաց գտնվող առվի մեջ և խեղդվել: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: