Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ըստ անհրաժեշտության՝ ունեն. ես էլ ունեմ». Վահե Ղազարյանը՝ ծառայողական մեքենաներով փարոսիկներով երթևեկելու իրավունքի մասին

«Ըստ անհրաժեշտության՝ ունեն. ես էլ ունեմ». Վահե Ղազարյանը՝ ծառայողական մեքենաներով փարոսիկներով երթևեկելու իրավունքի մասին
Հասարակություն
14:33, 26 февраль 2024
 Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնց ծառայողական մեքենաները և ուղեկցող մեքենաները երթևեկում են փարոսիկներով, մասնավորապես Գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեին սպասարկող մեքենաները իրավունք ունե՞ն՝ լրագրողի հարցին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը պատասխանեց. «Ըստ անհրաժեշտության՝ ունեն. ես էլ ունեմ փարոսիկներ»: 

Նախարարն ընդգծեց, որ իր շարասյունը երբևէ խախտում չի անում: 

Իսկ թե ինչով են մեքենաների փարոսիկներն անհրաժեշտ, Վահե Ղազարյանը պարզաբանեց. «Օրինակ՝ Քննչական կոմիտեի հետ կապված կարող է դեպք լինել, որ անհրաժեշտ լինի հրատապ կարգով դեպքի վայր գնալու: Բնական է, որ արդեն պետք է միացնեն փարոսիկները և ձայնային ազդանշանների միջոցով բացեն ճանապարհը՝ դեպքի վայր շուտ հասնելու համար»: