Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այդ իրավիճակը փոխադարձաբար չպետք է թույլատրվեր․ Արեգ Քոչինյանը՝ իր և Սուրեն Սահակյանի միջև տեղի ունեցած քաշքշուկի մասին

Այդ իրավիճակը փոխադարձաբար չպետք է թույլատրվեր․ Արեգ Քոչինյանը՝ իր և Սուրեն Սահակյանի միջև տեղի ունեցած քաշքշուկի մասին
Հասարակություն
20:42, 26 февраль 2024
Քաղաքագետ Արեգ Քոչինյանը գրառմամբ անդրադարձել է իր և քաղաքագետ Սուրեն Սահակյանի միջև տեղի ունեցած քաշքշուկին։

«Հարգելիներ,

Կապված մամուլում տեղ գտած շահարկումների ու մեղադրանքների հետ։ 

Հանրային հեռուստաընկերության բակում «Տարբեր կարծիքներ» հաղորդումից հետո իմ և Սուրեն Սահակյանի միջև իսկապես տեղի է ունեցել անախորժ իրավիճակ։ Այդ իրավիճակը փոխադարձաբար չպետք է թույլատրվեր։ Հարցը ինձ համար անձնապես փակ է, գտնվում է իրավապահ մարմինների դաշտում և կարծում եմ հանրային քննարկումները նպատակահարմարություն չունեն»։

Civic.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ նախորդ շաբաթ  «Հանրային հեռուստաընկերության» բակում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել քաղաքագետներ Սուրեն Սահակյանի և Արեգ Քոչինյանի միջև, որոնք մինչ այդ մասնակցել էին քաղաքական թեմայով բանավեճի: Civic.am-ին հայտնի դարձավ, որ վիճաբանության արդյունքում  դեպքի վայր են ժամանել նաև իրավապահները։ 

Քննչական կոմիտեում արդեն իսկ վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։