Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԳՇ պետը խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին

ԳՇ պետը  խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Հասարակություն
01:04, 27 февраль 2024
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը փետրվարի 26-ին այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ և անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատար, գնդապետ Համլետ Լևոնյանին։

Ինչպես տեղեկանում ենք ՊՆ տարածած հաղորդագրությունից, գեներալ-լեյտենանտ Ասրյանը, շնորհավորելով նշանակման կապակցությամբ, Համլետ Լևոնյանին մաղթել է արդյունավետ ղեկավարում և նորանոր ձեռքբերումներ, անվտանգ ու խաղաղ ծառայություն:

ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել գնդապետ Արսեն Մանգասարյանին՝ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնում բարեխիղճ ծառայության և այլ երկրների ստորաբաժանումների հետ համատեղ միջոցառումների պատշաճ իրականացման համար։