Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրեն Պապիկյանը մասնակցել է զինվորական դատախազության 2023թ․ աշխատանքների ամփոփման քննարկմանը

Սուրեն Պապիկյանը մասնակցել է զինվորական դատախազության 2023թ․ աշխատանքների ամփոփման քննարկմանը
Հասարակություն
21:34, 27 февраль 2024
«Փետրվարի 27-ին մասնակցել եմ զինվորական դատախազության 2023 թվականի աշխատանքների ամփոփմանը նվիրված քննարկմանը»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել՝ հանդիպմանը մասնակցելու համար՝ հույս հայտնելով, որ ամփոփման շրջանակում բարձրացված հարցերը երկուստեք օգտակար կլինեն:

Կարևորել եմ արդյունավետ համագործակցության շարունակականությունը, որը միտված է ավելի կարգապահ, կանոնադրային հարաբերությունների վրա հիմնված բանակ ունենալուն։

Հանդիպման ընթացքում 2023 թվականին զինվորական դատախազության կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն և վերլուծություն է ներկայացրել ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը:

Ամփոփման ավարտին գլխավոր դատախազի հետ անդրադարձել ենք մի շարք կարևոր հարցերի, քննարկել համագործակցության զարգացման ձևաչափն ու հեռանկարները»։