Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մերգելյանի այգում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները․ կտնկվեն նոր՝ շուրջ 70 արժեքավոր և երիտասարդ ծառեր․ տեսանյութ, լուսանկարներ

Մերգելյանի այգում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները: Շուրջ 5000 քմ տարածք զբաղեցնող հանգստի գոտին կվերագտնի իր երբեմնի նշանակությունն ու կառանձնանա նոր լուծումներով:

Ճեմուղիներ, նստարաններ, խաղահրապարակ ու մարզահրապարակ, շատրվանային համալիր, մանկական զարգացման կենտրոն. տասնամյակներ շարունակ տարատեսակ կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված այգին հիմնովին կփոխվի:

Վերակառուցման նախագծի շրջանակում այգու կանաչ գոտին կընդլայնվի, կտնկվեն նոր՝ շուրջ 70 արժեքավոր և երիտասարդ ծառեր:

Մերգելյանի այգու հիմնանորոգման նախագիծն, ի դեպ, առաջիններից էր, որ «Ակտիվ քաղաքացի» հարթակում դրվեց հանրային քննարկման: Արդյունքում, հաշվի առնելով բնակիչների դիտարկումներն ու առաջարկները, նախնական նախագծերը փոխվեցին, և ընտրվեց նոր՝ ավելի կանաչապատ տարբերակը։