Քաղաքացիակենտրոն
լրատվություն

100 հազար դրամների աջակցության և 40+10 հազար դրամների մասով ծրագրերն ավարտվել են․ 113 հազար մարդ ստացել է 100 հազարական դրամներ․ Տիգրան Խաչատրյան

100 հազար դրամների աջակցության և 40+10 հազար դրամների մասով ծրագրերն ավարտվել են․ 113 հազար մարդ ստացել է 100 հազարական դրամներ․ Տիգրան Խաչատրյան
Հասարակություն
22:34, 27 февраль 2024
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտնեց, որ ռեեստրում հաշվառված 115 հազար տեղահանվածներից 113 հազարն արդեն ստացել է 100 հազար դրամ օժանդակությունը։

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ամենաերկարատև ծրագիրը կեցության աջակցության ծրագիրն էր, որը դեռևս իրականացվում է, այն սկսվել է հոկտեմբերին, ավարտվելու է մարտին, բայց ունենալու է նորից շարունակություն։ 

Մյուս ծրագրերը՝ 100 հազար դրամների աջակցության, 40+10 հազար դրամների մասով ավարտվել է, 113 հազար մարդ ստացել են 100 հազարական դրամները։ 100 600-ը այն թիվն է, որը մենք արձանագրել ենք անցման օրերին, իհարկե այդ թիվը կարող էր որոշակի փոփոխություններ կրել՝ հաշվի առնելով, որ կային մարդիկ, որոնք սեպտեմբերի 25-ից առաջ էին եկել Հայաստան։

Կան մարդիկ, որոնք դիմած են եղել, այդ դիմումները չեն բավարարվել՝ Հայաստանում չգտնվելու հիմքով, հիմա որոշները դա վիճարկում են, և եթե որոշակի հիմքեր ներկայացվեն, մեր մոտավոր հաշվարկներով մոտ 900 հոգի ևս կստանան 100 հազար դրամ աջակցությունը։ 

Ամփոփելով նշենք, որ 100 հազար դրամների աջակցության ծրագիրը ընդհանուր առմամբ ավարտված է, կան որոշակի պարզելու դեպքեր, որոնք առաջիկա 1-2 շաբաթների ընթացքում իրենց պատասխանները կստանան։

40+10 հազար դրամների ծրագիրը դեռևս շարունակվում է՝ ավարտվելու է մարտին, այստեղ ևս ունենք զգալի ցուցանիշ՝ 96 հազար մարդիկ են եղել հունվարի շահառուները։ Այս թիվը առաջին ծրագրի շահառուներից տարբերվում է այն պատճառով, որ այս ծրագրից չեն օգտվում Հայաստանում բնակարան ունեցողները, քանզի այս ծրագիրը վերաբերում էր բնակարանային վարձավճարները կիսելու կամ հոգալուն: