Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքացիություն ընդունելը կարևոր հանգամանք է, Հայաստանում ապրելու մտադրությունը ամրագրվում է քաղաքացիություն վերցնելով․ Տիգրան Խաչատրյան

Քաղաքացիություն ընդունելը կարևոր հանգամանք է, Հայաստանում ապրելու մտադրությունը ամրագրվում է քաղաքացիություն վերցնելով․ Տիգրան Խաչատրյան
Հասարակություն
23:01, 27 февраль 2024
«Մենք կարծում ենք, որ քաղաքացիություն ընդունելը կարևոր հանգամանք է, որը իր մտադրությունն է հաստատում՝ կենսականորեն Հայաստանում ապրելու փաստը ամրագրում է քաղաքացիություն վերցնելով»։ Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ 

Նա նաև հավելեց, որ այսպիսի մեծածավալ ծրագրեր՝ բնակարանային ապահովության մասով, բացառիկության կարգով են անում՝ 25 հազարը գերազանցող ընտանիքներ են, որոնցից յուրաքանչյուրի մասով միջին աջակցության չափը կարող է կազմել 12-15, երբեմն 18 մլն դրամ, և դա բավականաչափ մեծ ներդրում է, որ Կառավարությունը անում է այդ մարդկանց թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական։