Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեսչական մարմինները խախտումներ են արձանագրել

Տեսչական մարմինները խախտումներ են արձանագրել
Հասարակություն
13:36, 31 август 2021
Սննդամթերի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստուգայց է իրականացրել Նոր Նորք վարչական շրջանի առևտրի կենտրոններում։

Տեսուչները վերջին 20 օրում արձանագրել են հակահամաճարակային կանոնների խախտման բազմաթիվ դեպքեր, որոշ դեպքերում կիրառելով տուգանքներ։ Փակ տարածքներում պարտադիր է ախտահանիչների առկայությունը, աշխատակիցների ջերմության չափումը և դիմակ կրելը։

«20 օրում իրականացրել ենք 70 շրջայց, կազմվել է 9 արձանագրություն, տրվել է նախազգուշացում տնտեսվարողներին: Հիմնական խախտումներն առևտրի կետերում հաճախորդների՝ դիմակ չկրելն է, ինչպես նաև ախտահանիչների բացակայությունը»,- ասաց ՍԱՏՄ Երևանի կենտրոնի ավագ տեսուչ Վան Աղաջանյանը: