Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել սումգայիթյան ողբերգության զոհերի հիշատակին

Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել սումգայիթյան ողբերգության զոհերի հիշատակին
Հասարակություն
11:46, 28 февраль 2021
Փետրվարի 28-ը մեր երկրում հայտարարված է Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր, հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքերի 33-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք է մատուցվել և ծաղկեպսակ դրվել ադրբեջանական վայրագություններին զոհ գնացած մեր անմեղ հայրենակիցների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: