Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոր Նորքում ազատվում են զավթված տարածքները. Համայնքը կլուծի տեղի բնակիչների ժամանակավոր կեցության խնդիրը. տեսանյութ

Երևանի քաղաքապետի որոշմամբ արդեն իսկ մեկնարկել են Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեների ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Տասնամյակներ շարունակ զավթված տարածքները վերադարձվում են համայնքին:

Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հարակից 26 հա տարածքը նախատեսվում է ամբողջությամբ սահմանազատել և կանաչապել: 

Ապօրինի շինությունների ապամոնտաժման գործընթացը կրում է շարունակական բնույթ. զավթված հողատարածքները փուլ առ փուլ կվերադարձվեն համայնքին և կբարեկարգվեն ու կկանաչապատվեն: