Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բնակարաններ եւ ավտնոկայանատեղիներ՝ շուրջ 1000 հանրային ծառայողի համար․ Ովքե՞ր կարող են լինել Երեւանի Հրաչյա Աճառյան փողոցում կաուցվելիք շենքում բնակարան ձեռք բերելու ծրագրի շահառուները

Բնակարաններ եւ ավտնոկայանատեղիներ՝  շուրջ 1000 հանրային ծառայողի համար․ Ովքե՞ր կարող են լինել Երեւանի Հրաչյա Աճառյան փողոցում կաուցվելիք շենքում բնակարան ձեռք բերելու  ծրագրի շահառուները
Հասարակություն
13:10, 02 март 2024
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն նախագիծ է մշակել, որի նպատակն է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում բնակարանի ձեռքբերման հասանելիություն ապահովել շուրջ 1000 հանրային ծառայողի համար։ Խոսքը Երևան քաղաքի Հրաչյա Աճառյան փողոցի N 53 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցապատման քաղաքաշինական ներդրումային ծրագրի մասին է, որի վերաբերյալ նախագիծը Քաղշինկոմիտեն մշակել է «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացված քաղաքաշինական ծրագրային առաջարկի հիման վրա։

Civic.am-ը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում զետեղված կառավարության որոշման նախագծին կից  հիմնավորումից տեղեկացավ, որ առաջարկը քննարկվել է շահագրգիռ մարմինների հետ և քննարկման արդյունքում, հաշվի առնելով բնակարանային շինարարության խթանման մասով պետության հանձնառությունը, ինչպես նաև եկամտային հարկի վերադարձման արտոնության պարագայում բնակչության բավական լայն շրջանակի կողմից առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու հետաքրքրության աճման միտումներն, ինչպես նաև հանրային ծառայողների շրջանակում կատարված հարցումները և ստացած լայն արձագանքը՝ ծրագիրը դիտարկվել է նպատակահարմար և իրագործելի: Նշվածի հիման վրա էլ մշակվել է նախագիծը: Սույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է բաշխել թվով 100 բնակարան և թվով 700 ավտոկայանատեղի:

Կառավաության որոշման  նախագծով նախատեսվում է, որ ծրագրի շահառու դառնալուն կարող են հավակնել պետության աջակցությամբ իրականացվող` պետական և հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 6/1, N 6/2, N 6, N 4, N 4/3, N 19/8, Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեներում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրներում անշարժ գույքերի վերաբերյալ պայմանագրեր չկնքած, ինչպես նաև Առնո Բաբաջանյան փողոցի N 42/5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրում բնակարանի ձեռք բերման իրավունք չստացած անձինք (վիճակահանությամբ բաշխվող բնակարանի շահառու չհանդիսացող, շահառուի կողմից ձեռքբերված բնակարանի գնման ֆինանսավորմանը մասնակցելու իրավունք չստացած անձինք) և «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված մարմինների հաստիքացուցակով նախատեսված քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք (այսուհետ՝ Ծառայող), որոնց գործատուն և աշխատավայրը գտնվում են Երևան քաղաքում։

Ծրագրի շահառու դառնալուն կարող են հավակնել նաև օտարերկրյա պետություններում գտնվող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք։ 

Երկարամյա ծառայության, աշխատանքային գործունեության ընթացքում ցուցաբերած բարձր արդյունավետության և ներդրած նշանակալի ավանդի համար  որպես խրախուսում, լիազոր մարմնի ղեկավարի համաձայնությամբ Ծրագրի շահառու դառնալուն կարող են հավակնել նաև պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, հարյուր տոկոս պետական բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների, հարյուր տոկոս պետական բաժնեմաս ունեցող հիմնադրամների, ինչպես նաև ծրագրերի իրականացման գրասենյակների այն աշխատակիցները, որոնց գործատուն և աշխատավայրը գտնվում են  Երևան քաղաքում։

Նշենք նաեւ, որ նշված բնակարաններից և ավտոկայանատեղիներից առանց վիճակահանության, որպես բացառություն, սույն որոշմամբ հաստատված կարգի պայմաններով, բնակարանի և ավտոկայանատեղիի գնման իրավունք է տրամադրվում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողի ընտանիքի այն անդամին, ով սույն ծրագրի շրջանակներում համարվում է հավակնորդ։ Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կոմիտեի նախագահի կողմից հավակնորդների ցուցակը հաստատվելուց հետո տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեն էլեկտրոնային փոստով առաջարկ (անհետկանչելի օֆերտա) է ներկայացնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամ հավակնորդին՝ սույն որոշմամբ հաստատված կարգի պայմաններով եռամսյա ժամկետում կոմիտեի և կառուցապատողի (հիփոթեքի դեպքում՝ նաև վարկատուի, շահառուի ընտանիքի անդամ վարկառուի) հետ իրեն տրամադրված բնակարանի և ավտոկայանատեղիի գնման իրավունքի պայմանագիր կնքելու մասին։ Առավել մանրամասն, մասնավորապես «ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ» վերագբերյալ, կարող եք իմանալ  հետեւյալ հղումով e-draft.am