Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտի 8-ին հասարակական տրանսպորտով երթևեկող կանանցից ու աղջիկներից առաջին անգամ ուղեվարձ չի գանձվելու

Մարտի 8-ին հասարակական տրանսպորտով (մետրոպոլիտենով, համայնքային «Ժոնգ թոնգ», «Գազել սիթի ավտոբուսներովև տրոլեյբուսներով) երթևեկող կանանցից ու աղջիկներից առաջին անգամ ուղեվարձի գումար չի գանձվելու: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ինչպես ասաց Ավինյանը, այս տարի մարտի 8-ին և դրան հաջորդող մեկամսյակում Երևանի քաղաքապետարանը որոշակի նախաձեռնություններով հանդես կգա. «Երևանի ենթակայության տակ գործող կառույցների շուրջ 15 հազար կին գործընկերների կտրամադրվեն մշակութային տարատեսակ միջոցառումների տոմսեր: Պատերազմի մասնակից, զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհետ կորած, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կանանց կտրամադրվի 1000-ից ավելի տոմս Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Գայանե» բալետին ներկա գտնվելու համար»: