Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տասնամյակներ սպասված լավ լուր. Երևանին է վերադարձվել «Կասկադ»-ի վերին հատվածը. Ավինյան

Տասնամյակներ սպասված լավ լուր. Երևանին է վերադարձվել «Կասկադ»-ի վերին հատվածը. Ավինյան
Հասարակություն
10:28, 04 март 2024
Այսօր՝ մարտի 4-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, ինչպես ինքն ասաց, մի շատ կարևոր և տասնամյակներ սպասված լավ լուր. «Երևանին է վերադարձվել «Կասկադ» համալիրի վերին հատվածը՝ շուրջ 11.5 հեկտար տարածքով»:

«Տարածքի շինարարությունը դեռևս խորհրդային տարիներից անավարտ էր մնացել,- հիշեցրեց նա և ավելացրեց,- Երևանի քաղաքապետարանը այս հատվածում ևս լայնածավալ ծրագիր կիրականացնի, որի արդյունքում «Կասկադ» համալիրը երևանցիներին և զբոսաշրջիկներին կներկայանա ամբողջական և ավարտուն տեսքով»: