Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերջին անգամ եմ զգուշացնում՝ կրակի հետ խաղ մի՛ արեք. Ավինյանը՝ ոչ օրինական գովազդների մասին

«Քաղաքապետարանը մեկ ընդհանուր մարմին է, և մենք չենք կարող ունենալ ոչ օրինական գովազդների համար հնարավոր պայքար բոլոր միջոցներով և այլ ոլորտներում տարբեր խնդրանքներ հենց այդ նույն մարդկանց կողմից: Սա շատ կարևոր սկզբունք է, հարգելի գործընկերներ, որ մենք մեկ ընդհանուր կառույց ենք, մեկ ընդհանուր թիմ: Եվ երբ ինչ-որ սուբյեկտ պայքարում է մեր իսկ ավագանու կողմից սահմանված կանոնների դեմ և տարատեսակ մեթոդներ է կիրառում, թող չակնկալի այլ հարցերում որևէ տեսակի աջակցություն»,- այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ավինյանը բոլորին ևս մեկ անգամ և վերջին անգամ զգուշացրեց. «Հարգելի գործընկերներ, կրակի հետ խաղ մի՛ արեք»: