Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն

Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն
Հասարակություն
20:44, 01 сентябрь 2021
Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից: Զինծառայողների ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո: 

Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1654 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: