Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավտոբուսի վթարի արդյունքում 16 տուժած տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն (ԲԿ), 14-ը՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ 1-ը՝ Մասիսի ԲԿ

Ավտոբուսի վթարի արդյունքում 16 տուժած տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն (ԲԿ), 14-ը՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ 1-ը՝ Մասիսի ԲԿ
Հասարակություն
12:32, 02 сентябрь 2021
Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ նախնական տվյալների՝ 16 տուժած տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, 14-ը՝ Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ 1-ը՝ Մասիսի բժշկական կենտրոն:

«Սեպտեմբերի 2-ին, ժամը 08։23-ին ահազանգ է ստացվել, որ Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «FAV» մակնիշի (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1959 թ․) Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը, այնուհետև արգելափակված 2 ուղևորի դուրս բերել ավտոբուսից»,- նշված է հաղորդագրությունում։