Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաղողմթերողների կողմից փողոցներ փակելու հիմնավորված ակցիաներ այլևս չպետք է տեղի ունենան. Սուրեն Պապիկյանը՝ Քերոբյանին

Խաղողմթերողների կողմից փողոցներ փակելու հիմնավորված ակցիաներ այլևս չպետք է տեղի ունենան. Սուրեն Պապիկյանը՝ Քերոբյանին
Հասարակություն
12:38, 02 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ խաղողի մթերումների համար տրվող վարկերի ընդհանուր ժամկետը երկարացրել են մեկ տարուց մինչև 3 տարի, իսկ արտոնյալ ժամկետը՝ երեք ամսից մինչև մեկ տարի:

Այս առնչությամբ նիստը վարող փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նշեց. «Հաշվի առնելով, որ տնտեսվարողների համար վարկի շեմը 3 մլրդ-ից դառնում է 4 մլրդ, և կառավարությունն այստեղ ունի համաֆինանսավորման շուրջ 1.3 մլրդ հնարավոր սուբսիդավորման մասնաբաժին, շատ կարևոր է փաստել կառավարության նիստին, որ սրա արդյունքում չենք ունենալու խաղողագործներ, ովքեր չեն կարողանալու իրենց խաղողն իրացնել: Ունե՞նք պայմանավորվածություն տնտեսվարողների հետ, որ առկա քանակը ամբողջությամբ կմթերվի»:

Փոխվարչապետն ընդգծեց, որ այլևս փողոցներ փակելու հիմնավորված ակցիաներ պետք է տեղի չունենան: «Եվ դա ձեր պատասխանատվության դաշտում է»,- դիմելով էկոնոմիկայի նախարարին՝ ասաց փոխվարչապետ Պապիկյանը:
Վահան Քերոբյանը վստահություն հայտնեց, որ խաղողի մթերման հետ կապված խնդիր չի լինելու: